Հայաստանի կառավարությունը կարող է հրաժարվել Արժութային միջազգային հիմնադրամի հերթական վարկաբաժիններ ստանալուց: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: «Մեր որոշումն այդ հարցի առնչությամբ կախված կլինի նրանից, թե որքանով ԱՄՀ պահանջները կհամընկնեն Հայաստանի կառավարության ծրագրի հետ»,- ասել է նա: Նշենք, որ վերջին տարվա ընթացքում նախարարը բազմիցս անգամ խոսել է միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության անարդյունավետության մասին: