Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության գործին աջակցելու նպատակով նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն: Նրա խոսքերով, առաջին նման հանդիպումը ենթադրվում է անցկացնել Թբիլիսիում, որտեղ կքննարկվեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Ընդ որում Փաշազադեն չի անվանել հանդիպման ստույգ ժամկետը` նշելով, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա սկզբից ոչ շուտ: