Նախօրեին երիտասարդ մոսկվացիների մի խումբ դաժան ծեծի է ենթարկել Ադրբեջանի մի քաղաքացու: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, դա տեղի է ունեցել մետրոյի «Թատերական» կայարանի հարթակում: Հարձակման պատճառները չեն նշվում: Նույն օրը մետրոյի «Կիեւյան» կայարանում ոստիկանները ձերբակալել են Մերձմոսկովյան շրջանի մի բնակչի, որը ծեծի էր ենթարկել մի ադրբեջանցու: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մոսկվայում «Պետրովսկո-Ռազումովսկայա» մետրոյի կայարանի մուտքի մոտ մի խումբ երիտասարդներ դաժանորեն ծեծել են մի տղամարդու, որն արտաքնապես կովկասցու էր հիշեցնում: Ինչպես հաղորդել է «թՈջպՑՈ.Ru»-ն, տուժածին հիվանդանոց են տեղափոխել ծանր վնասվածքներով: Դիտորդներն այդ միջադեպերը կապում են ահաբեկիչների կողմից Մոսկվայում Թատերական կենտրոնի գրավման հետ: