Հայկական սփյուռքը` էական պոտենցիալ ռեսուրս է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Լեւ Ֆրեյնքմանը: Այդ կապակցությամբ նա բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ծրագիրը IT-ինկուբատորի ստեղծման վերաբերյալ, որը թույլ կտա Հայաստանին ամրապնդել կապերը ամբողջ աշխարհի ձեռնարկությունների հետ: Լ.Ֆրեյնքմանը նշել է, որ ՀԲ-ի այս նախագիծը ուղղված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ընդհանուր առմամբ հանրապետության տնտեսության վրա: Նշենք, որ 2001 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը վարկային համաձայնագիր են ստորագրել 5 միլիոն դոլարի չափով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնակրությունների ինկուբատորի ստեղծման վերաբերյալ: