Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակը Երեւանում քննարկել են Լեհաստանում հայ էմիգրանտների մի շարք հիմնահարցեր: Այդ կապակցությամբ նրանք ուսումնասիրել են «Իրավական հարաբերությունների եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» միջկառավարական պայմանագրի ստորագրման հնարավորությունը, որի բացակայությունը, ըստ Ա.Մարգարյանի, բացասաբար է անդրադառնում միջկառավարական մակարդակով քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերի շրջանակում իրավական հարաբերությունների կարգավորման վրա: «Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է բարենպաստ պայմաններ ստեղծել արտագնա աշխատանքի մեկնած հայերի հայրենիք վերադառնալու համար եւ ջանում է բարձրացնել երկրի տնտեսական զարգացման մակարդակը»,-ասել է Ա. Մարգարյանը: