«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) առաջին մրցութային օրն արժանացել է 87 միավորի. ժյուրիի 8 անդամից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն՝ 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10 միավոր: Միշան կատարել է իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը:
Մրցութային երկրորդ օրը նա կկատարի Uptown Funk միջազգային հիթը, տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010-ին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում: