AM
30 October 2002 - 14:53 AMT

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նոյեմբերին կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերով անձնական ներկայացուցիչների երկու հանդիպում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Արազ Ազիմովի եւ Թաթուլ Մարգարյանի առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Վիեննայում: Իսկ երկրորդը` Պրահայում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին: