Ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի կունենա արդեն ավանդական դարձած ջահերով երթը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը կսկսվի Ազատության հրապարակում 20.00-ին եւ կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հաղորդում է ՀՅԴ երիտասարդական թեւի եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մամլո կենտրոնը: Նշենք, որ անցյալ տարի 1500 ջահ եւ 300 մոմ վառվեց նախապես այրված Թուրքիայի պետական դրոշից: