Հայաստանը կարող է գլոբալիզացման ռազմավարական կենտրոն դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այս մասին Երեւանում հայտարարել է Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակը` ելույթ ունենալով Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Նրա խոսքերով` գլոբալիզացումը` դա անխուսափելի գործընթաց է, որը վտանգ չի ներկայացնում ժողովրդի մշակութային եւ էթնիկ ինքնօրինակությանը, «հատկապես այնպիսի ուժեղ ժողովրդի համար, ինչպիսիք հայերն են»: «Ոչ մի երկիր չի կարող գոյություն ունենալ մեկուսացված, եւ հարաբերությունները երկրների միջեւ անհրաժեշտ է կառուցել բացառապես համագործակցության միջոցով»,- ընդգծել է Լեհաստանի խորհրդարանի ղեկավարը: