«Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել: Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նշել է, թե սեպտեմբերի 3-ին կինոակադեմիայի անդամները փակ քվեարկությամբ ընտրելու են մեկ ֆիլմ, որն արդեն ներկայացվելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը:
Կինոակադեմիայի անդամներն ընտրություն են կատարելու Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմերի միջև:
Panorama.am-ը նշում է, որ ըստ Րաֆֆի Մովսիսյանի, դրանք հայկական կինոարտադրության այսօրվա պատկերն են ցույց տալիս, իսկ գեղարվեստական իմաստով գնահատական կտա միայն ընտրությունից հետո:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին: