[…] Ֆրեդի Մերկուրիի իսկական անունը Ֆարրուխ Բուլսարա է. «Ֆարրուխ» բառը թարգմանվում է որպես «հիասքանչ», «երջանիկ»: Պաշտոնապես Ֆրեդին անունը փոխել է 1970-ին: Երբ նրան դիմելիս ասում էին Ֆարրուխ, Մերկուրին հունից դուրս էր գալիս, նույնիսկ կռիվ անում: Ֆրեդի կեղծանունը Բուլսարան վերցրել էր մինչև Անգլիա տեղափոխվելը, իսկ Մերկուրի մականունը հայտնվեց արդեն Queen-ի առաջին ձայնագրությունների դուրս գալուց հետո:

[…] Ֆրեդին իրեն լավ դաշնակահար չէր համարում ու շատ էր անհանգստանում, երբ Bohemian Rhapsody-ի կատարման ժամանակ ստիպված էր բեմ դուրս գալ ու նստել երաժշտական գործիքի առջև: Նա մեծ հաճույքով դադարեց ստեղնաշարայինների վրա նվագել՝ այդ գործը վստահելով հրավիրված երաժշտի, ու ուշադրությունն ուղղեց բեմական շոուներին:

[…] Ֆրեդի Մերկուրին այնքան էր սիրում իր կատուներին, որ շրջագայությունների ժամանակ զանգահարում էր Լոնդոն՝ նրանց հետ խոսելու համար: Ֆրեդիի ընկերուհին՝ Մերի Օսթինը, երգչի խնդրանքով հեռախոսին էր մոտեցնում այս կամ այն կատվին: Նրա տանը միաժամանակ 10-ից ոչ պակաս կենդանի էր բնակվում: Երգիչը պոչավորներին նույնիսկ առանձին սոլո-ձայնասկավառակ է նվիրել՝ Mr Bad Guy-ը, իսկ իր սիրած կատվին The Queen-ի (Innuendo) վերջին ալբոմի Delilah երգը:

[…] Ինքը՝ Մերկուրին Queen-ի լավագույն ալբոմն է համարում 1980-ին թողարկված The Game-ը: Դրանում են ընդգրկված Play the Game ու Another One Bites the Dust-ը:
[…]Լոնդոնի Իլինգ քոլեջն ավարտելուց հետո Ֆրեդին գրաֆիկական դիզայների դիպլոմ ստացավ: The Queen-ի խորհրդանշանը, որը կազմված էր կենդանակերպի նշաններից, Մերկուրին ինքն է հնարել ու նկարել:
[…] Հայտարարությունը, թե Ֆրեդին ՁԻԱՀ-ով է վարակված, երգիչն արեց մահվանից մեկ օր առաջ: ՁԻԱՀ-ի դրական պատասխանի մասին Մերկուրին իմացել էր դրանից չորս տարի առաջ, 1987-ի գարնանը:

[…] Ֆրեդին ահավոր վախենում էր ինքնաթիռներից: Մի անգամ DC10 նստելուց հետո, որը Տոկիոյից ուղևորվում էր Նյու Յորք, Մերկուրին պարզեց, որ այդ մոդելը ոչ շատ վաղ անցյալում բազմաթիվ տեխնիկական խնդիրներ է ունեցել: Նա պահանջեց, որ իր իրերը դատարկեն ինքնաթիռից, դուրս եկավ ու գնեց այլ արտադրողի թռիչքի վերջին չվաճառված տոմսը: Նա ստիպված էր թռչել 14 ժամ ուշացումով, ու ոչ առաջին կարգով, ինչպես միշտ էր, այլ էկոնոմ-դասով:

[…] Մերկուրիի անձնական օգնականներն իրենց մոտ միշտ պետք է պարտադիր թուղթ ու գրիչ ունենային, եթե հանկարծ երաժիշտը պատահաբար ոգեշնչվեր: Life is Real երգի տեքստը, օրինակ, նա գրել էր Նյու Յորքից Լոնդոն թռիչքի ընթացքում: