AM
28 October 2002 - 16:51 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյաը եւ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին այսօր քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը: Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել տնտեսական փոխգործակցության խորացմանը, միջբանկային կապերի ակտիվացմանը: Նշվել է, որ ընթացիկ տարում Իրանի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ավելացել են 2,4 տոկոսով, ինչպես նաեւ զգալիորեն ակտիվացել է սահմանային առեւտուրը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրների: