Ընթացիկ տարվա դեկտեմբերին Լոնդոնում կկազմակերպվի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով անգլիական «Գարդիան» թերթը, ցուցահանդեսն աշխարհի տարբեր պետություններում մարդկության դեմ կատարված հանցագործությունների իրական պատկերը ցուցադրելու եւս մեկ փորձ կդառնա: Ցուցահանդեսի նախօրեին տեղի կունենա «Հանցագործություն մարդկության դեմ» ֆիլմի ցուցադրումը, որտեղ իրենց արտացոլումն են գտել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը եւ Ռուանդայում թութսի ցեղի կոտորածը: Հաշվի առնելով սարսափելի կադրերը, որոնցից շատերը ցուցադրվում են առաջին անգամ` որոշվել է արգելել մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությունը ցուցադրմանը: Լոնդոնում հավատարմագրված թուրք դիվանագետներն արդեն պաշտոնական բողոք են հայտնել ֆիլմի ցուցադրման առնչութամբ: