Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը կազմակերպում է Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին։ Համաժողովի շրջանակներում իրենց դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ աշխարհի մի շարք երկրներից։
Armscoop.com-ը գրում է, որ դասախոսությունները ներառում են կենսաբանության, աստղագիտության, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների, ֆիզիկայի և քիմիայի ոլորտները։ Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 22-23-ը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում։
Համաժողովը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:






