Սեպտեմբերի 19-24-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինական ֆիլմերի V փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից:
Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 19:00, «Մոսկվա» կինոթատրոնում:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով և հայերեն ու անգլերեն ենթագրերով:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Ֆիլմերի ժամանակացույց`
Սեպտեմբերի 19, 20։00,«ՍՊԱՍԱԶԱՆԳ», 2009, ռեժիսոր` Էրնան Գոլդֆրիդ, կատակերգություն, դրամա, 106 րոպե: Դերերում` Նատալիա Օրեիրո, Դիեգո Պերետտի, Նորմա Ալեանդրո:Հայերերն և անգլերեն ենթագրերով:
Սեպտեմբերի 21, 20։00,«ԿՈՂՄՆԱՊԱՏԵՐ», 2011, ռեժիսոր` Գուստավո Տառետտո, կատակերգություն, դրամա, 95 րոպե: Դերերում` Խավիեր Դրոլաս, Պիլար Լոպես դե Այալա, Ինես Էֆրոն: Հայերեն և անգլերեն ենթագրերով:
Սեպտեմբերի 22, 20։00,«ՀԱՐԵՎԱՆԸ», 2009, ռեժիսոր` Մարիանո Կոն, Գաստոն Դուպրատ, կատակերգություն, դրամա, 110 րոպե: Դերերում` Ռաֆայել Սպրեգելբուրդ, Դանիել Արաոս, Էուխենիա Ալոնսո: Հայերեն և անգլերեն ենթագրերով:
Սեպտեմբերի 23, 20։00, «ՏՈՀՄԸ», 2015, ռեժիսոր` Պաբլո Տրապերո, Դրամա, 110 րոպե: Դերերում` Գիլյերմո Ֆրանչելա, Պետեր Լանսանի, Լիլի Պոպովիչ: Հայերեն և անգլերեն ենթագրերով:
Սեպտեմբերի 24, 16։00, «ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԱՆՏԱՌԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ», 2010, ռեժիսոր` Լիլիանա Ռոմերո, Նորման Ռուիս, անիմացիա, 76 րոպե: Հայերեն և անգլերեն ենթագրերով: