AM
23 September 2016 - 10:53 AMT

«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղարկվել է

«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա: Լուրը հաստատել են Forpostart Production ընկերությունից, գրում է Panorama.am-ը:

«Հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգը տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ չեղարկվում է»,- նշել են ընկերությունից՝ վստահեցնելով, որ տոմսերի գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ չեն լինելու:

«Բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Եվ քանի որ համերգի կազմակերպիչը հենց Forpostart Production ընկերությունն է, տոմսերի գումարները կարող եք ստանալ անմիջապես՝ տոմսարկղերում վերադարձի պահին»,-ասաել են ընկերությունից՝ հավելելով, որ վերադարձը հնարավոր է նաև առաքումով:

Forpostart Production-ը Երևանում պետք է կազմակերպեր նաև Է րոս Ռամազոտիի համերգը, որն այդպես էլ չկայացավ: Ընկերությունը դեռ ամբողջությամբ չի վերադարձրել Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները: