Իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի՝ փախստականներին նվիրված «Կրակը ծովում» ֆիլմը Իտալիայի կողմից ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ «Կրակը ծովում» ֆիլմը իտալական Լամպեդուզա կղզու կյանքի մասին է, որը տարանցիկ կետ է դարձել Հյուսիսային Աֆրիկայի երկրների փախստականների համար: Նկարահանումների ընթացքում ռեժիսորն ապրել է այդ կղզում և նկարահանել տեղի կյանքը:
Փետրվարին ֆիլմը Բեռլինի 66-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի:
«Օսկար» միցանակաբաշխությունը կայանալու է 2017-ի փետրվարի 26-ին: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից ներկայացվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ», Ռուսաստանից՝ Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ», Ճապոնիայից՝ Յամադա Յոժիի «Եթե ես ապրեի իմ մայրիկի հետ» ֆիլմերը: