Հոկտեմբերի 28-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակի գլխավորած պատվիրակությունը: Լեհաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպելու է Հայաստանի ղեկավարության հետ, ծանոթանալու է ՀՀ Ազգային ժողովի խմբերի եւ հանձնաժողովների աշխատանքին: