Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ հայտնի է դարձել նաև, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, աշխատանքային այցով՝ Հայաստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: