Մոտ ժամանակներս Սիրիայից Հայաստան կժամանի տեխնիկական մասնագետների աշխատանքային խումբ` հայ-սիրիական տնտեսական կապերին գործնական բնույթ հաղորդելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Սիրիայի գործերի հավատարմատար Ֆայեզ Աբսին Երեւանում կայացած Հայաստանի խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: Ընդգծելով, որ Հայաստանն ու Սիրիան միշտ ունեցել են եւ ունեն բարեկամական հարաբերություններ եւ մեծ տնտեսական ներուժ, Ֆ.Աբսին ասել է, թե Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համոզվել է, որ քաղաքական կայունությունը հանրապետությունում հնարավորություն է ստեղծում տնտեսական զարգացման համար: