Հայաստանի կառավարությունը խնդիրներ չունի «Արգենտինայի օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի հետ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, արգենտինացի ձեռներեցը կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները: «Անկախ Արգենտինայի կառավարության հետ իր ունեցած խնդիրներից, Էդուարդո Էուռնեկյանը պետք է կատարի իր պարտավորությունները Հայաստանի առջեւ»,- նշել է վարչապետը: