AM
24 October 2002 - 17:46 AMT

ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

ՆԱՏՕ-ն կարող է աջակցել բարեփոխումների ակտիվացմանը Կովկասյան երկրներում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցով: Այդ մասին,ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը: «Դա կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ կապահովի մեր սեփական անվտանգությունը», – ընդգծել է նա: Էլիզաբեթ Ջոնսի խոսքերով, ՆԱՏՕ-ն նոր հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ «գնալով ավելի մեծ կարեւորություն ձեռք բերող, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երիտասարդ երկրների հետ»: