AM
24 October 2002 - 16:31 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իր վրդովմունքն է հայտնել Մոսկվայում ահաբեկիչների կողմից պատանդներ վերցնելու առնչությամբ: «Հայաստանում մեծ հուզմունքով են հետեւում իրադարձությունների զարգացմանը եւ հույս ունեն, որ այդ իրավիճակը շուտափույթ լուծում կստանա եւ պատանդները կվերադառնան իրենց ընտանիքների եւ հարազատաների մոտ»,-նշվում է ուղերձում: «Պատանդների հափշտակումը եւ ահաբեկչական գործողությունները ուղղված են իրավիճակի ապակայունացմանը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ վախի մթնոլորտի ստեղծմանը միջազգային հանրության շրջանում»,- ասվում է փաստաթղթում: Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով «մենք կարող ենք եւ պետք է ճնշենք ահաբեկչության ցանկացած դրսեվորում»: