AM
23 October 2002 - 18:33 AMT

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վաղն սկսվելու է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը: Հայաստանը ներկայացնելու է ՀՀ խորհրդարանի համանման հանձնաժողովի անդամ Մյասնիկ Մալխասյանը: Նիստի օրակարգում, մասնավորապես, ներառված են ոստիկանության, մասնավոր պահպանման եւ խուզարկման մասին մոդելային օրենքների նախագծերը: