Չարժե դրամայի վերածել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, հայտարարել է Միլի մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Վլադիմիր Տիմոշենկոն` մեկնաբանելով հայ-ուկրաինական ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի վերջերս Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նրա խոսքերով` հարկ չկա հարաբերակցել այդ համաձայնագիրը հայ-ռուսական նմանատիպ փաստաթղթի հետ, քանի որ ի տարբերություն վերջինիս, հայ-ուկրաինական փաստաթղթում խոսքը գնում է ավելի շատ տնտեսական համագործակցության մասին` նախատեսելով տեղեկատվության փոխանակում, կադրերի նախապատրաստում, միջոցառումներին կողմերի մասնակցություն: Դրանով իսկ, գտնում է Տիմոշենկոն, այն չի կարող բացասական ազդեցություն ունենալ ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների վրա: Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ մոտ ժամանակներս Ուկրաիանայի պաշտապանության նախարարի ծրագրված այցը Բաքու կհաստատի իր ասածը: