Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ԵԱՀԿ տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների հետ քննարկել է Հարավային Կովկասին առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, հայ-վրացական հարաբերությունների մակարդակը եւ ռուս-վրացական հարաբերությունների անդրադարձը Հայաստանի եւ տարածաշրջանի վրա: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստան ԵԱՀԿ պատվիրակության այցի նպատակն է` ուսումնասիրել տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, ԵԱՀԿ ներկայացուցչությունների աշխատանքների հետագա ծավալը եւ բնույթը: Ներկայացուցչությունների առջեւ նպատակ է դրված մարդասիրական եւ տեխնիկական օժանդակության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերի: