AM
22 October 2002 - 19:52 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԻՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԻ

Հայաստանի եւ Թուրքիայի առաքիչ ընկերությունների համագործակցությունը փոխշահավետ է, քանի որ հայկական բեռների զգալի մասն անցնում է Թուրքիայի ծովային նեղուցների միջով: «Արմինֆո» գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խոշորագույն առաքիչ ընկերություններից մեկի` «Ապավեն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, թուրք տրանսպորտային աշխատողների հետ կապերի շնորհիվ «Ապավեն» ընկերությությունը հնարավորություն ունի մեկ-երկու օրվա ընթացքում կազմակերպել բեռների փոխադրումը Թուրքիա եւ հակառակը: «Այդ նպատակներով մենք դեռ 1998 թ. Գյումրիում հիմնել ենք ընկերության գրասենյակը, որը ներկայումս գտնվում է սառեցված վիճակում»,- ասել է Գագիկ Աղաջանյանը: