Անկայունությունը Վրաստանում առաջին հերթին վնասում է Հայաստանին, քանի որ Հայաստանի տրանսպորտային եւ արտաքին աշխարհ դուրս գալու հիմնական ուղիներն անցնում են Վրաստանի տարածքով: Այդ մասին «Իրավունք» հայկական թերթին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով` Վրաստանում ապակայունացման դեպքում, Հայաստանի տնտեսական կյանքի ռիթմը խախտվում է, եւ ցանկացած նման խախտում հանգեցնում է բավականին բացասական հետեւանքների: