AM
22 October 2002 - 14:53 AMT

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ` ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Այսօր Երեւան է ժամանում Համաշխարհային բանկի առաքելությունը` ուաումնասիրելու SAC-5 վարկի տրմադրման հարցը: Ինչպես վերջերս հաղորդել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Երեւան պետք է ժամանեն երկու պատվիրակություն` մեկը SAC-4 վարկաբաժնի տրամադրման հարցի ուսումնասիրման , մյուսը` SAC-5 վարկի համար: SAC-5 վարկի ընդհանուր ծավալը կազմում է 40 մլն դոլար եւ բաժանված է 20 մլն դոլարի չափով երկու վարկաբաժինների: Վարկի առաջին մասի տրամադրումը նախատեսված է 2002 թվականի դեկտեմբերին: Միջոցները կուղղվեն նախկին տարիներին կուտակված բյուջեի պարտքերի մարմանը: