«Մենք պետք է ամեն ինչ անենք մահապատիժն օրենսդրորեն վերացնելու համար»: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Եվրոպայի Խորհուրդն ըմբռնումով է մոտեցել մեր ներքաղաքական խնդիրներին, եւ, խախտելով իր իսկ հաստատած նորմերը, սահմանել է Հայաստանում մահապատժի վերացման նոր ժամկետ` 2003թվականի մայիսը»,-նշել է նա: «Մեզ շատ հստակ ասվել է, որ Եվրոպայի Խորհուրդն այս հարցում այլեւս որեւէ զիջման գնալ չի կարող: Մենք պետք է պատասխան տանք չափազանց պարզ եւ հստակ հարցի` շարունակե՞լ եվրոպական ինտեգրացումը, թե՞ պահպանել մահապատիժը», – հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: