AM
12 July 2003 - 15:22 AMT

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՓՈՐՁԵԼԻՍ` ԶՈՀՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՏԵՂԱՑԻՆԵՐ

Նախօրեին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածք են փորձել նեխուժել մի քանի հայ երիտասարդներ: Սակայն, ականատեսների վկայությամբ, նրանց դիմադրություն է ցուցաբերել հերթապահը: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, տեղի է ունեցել ընդհարում, որի ժամանակ օգտագործվել է հրազեն: Արդյունքում զոհվել են Գյումրիի բնակիչներ Արթուր Պողոսյանը եւ Արմեն Արոյանը: Եվս երկուսը հրազենի վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: