AM
18 October 2002 - 18:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի առաջիկա հանդիպումը կկայանա նոյեմբերին Պրահայում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով երկրի անկախության 11-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Պրահայում երկու պետությունների նախագահների առանձնազրույցից հետո նրանց կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ, նշել է Հեյդար Ալիեւը, հաշտության բանակցությունները շարունակվում են նաեւ նախագահների անձնական ներկայացուցիչների միջնորդությամբ: Նա կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջիվերջո կլուծվի: «Մեր ժողովուրդը պետք է գիտենա եւ հավատա դրան», – ասել է Ադրբեջանի նախագահը: