ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:
Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝
-ընթերցել տարբեր QR կոդեր
-հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի
-անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները
-հետևել բանկի նորություններին և գործող սակագներին
Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:
Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ապառիկ տեղում, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA ON-LINE համակարգի, ACBA Mobile բջջային հավելվածի և Phone Banking ծառայության միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն:






