AM
18 October 2002 - 14:52 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Ադրբեջանի զինծառայողների դասակը թուրքական զորակազմի շարքերում կմասնակցի Աֆղանստանում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին: Ինչպես հայտարարել է Հեյդար Ալիեւը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական ուժերի գլխավոր հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Ռալսթոնի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանն աջակցել է եւ հետագայում նույնպես կաջակցի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին: Ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, Ալիեւն ընդգծել է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: «Ադրբեջանը կարիք ունի ՆԱՏՕ-ի աջակցության», – ասել է նախագահը: