AM
18 October 2002 - 13:51 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ «CEBIT 2003» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Մոտ 10 հայկական ընկերություններ հնարավորություն կստանան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացնել «Cebit 2003» խոշորագույն ցուցահանդեսներից մեկում, որն ամեն տարի անցնում է Գերմանիայում աշխարհի ամենահռչակավոր ընկերությունների մասնակցությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Մանր – միջին ձեռնարկությունների աջակցման ծրագրի համակարգող Սեւակ Հովհաննիսյանը, Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երկու անգամ մասնակցել են այդ ցուցահանդեսին: Նրա խոսքերով` ՏՏ-ի ոլորտում հայկական ձեռնարկությունների համար հնարավոր գործընկերների որոնման նպատակով կներգրավվի միջազգային փորձագետ: