Այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը: Ինչպես նշել է նիստի մասնակիցներին ուղղված իր դիմումում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ստիպում են նորովի գնահատել միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ ապօրինի միգրացիայի վտանգը: Այդ կապակցությամբ վարչապետը հատկապես կարեւորում է Համագործակցության երկրների իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների եւ սահմանապահ կառույցների ջանքերի միավորումը այդ չարիքին հակազդելու համար: Ա. Մարգարյանը համոզվածություն է հայտնել նրանում, որ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը առաջիկայում եւս կնպաստի ԱՊՀ երկրների արտաքին սահմանների հուսալի պաշտպանությանը: