AM
17 October 2002 - 14:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման ու առուվաճառքի հետ կապված հարցեր: Հանձնաժողովը, որը կղեկավարի ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Աշոտ Քոչարյանը, Հայաստանի վարչապետին պարբերաբար տեղեկատվություն կներկայացնի այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: