Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հերքել է մի շարք ԶԼՄ-ների հաղորդումները Հայաստանի հետ սահմանները բացելու Թուրքիայի մտադրության մասին: Ինչպես հայտարարել է Ստամբուլից վերադառնալուն պես Ալիեւը, նա այդ թեմայով խոսել է Թուրքիայի նախագահի հետ եւ պարզել, որ նման լուրերն «անհիմն» են: Ալիեւի խոսքերվ, իրականությանը չեն համապատասխանում նաեւ նրան վերագրված խոսքերն այն մասին, որ Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահագործման հանձնելուց հետո, կփակվի Բաքու-Սուպսա նավաթմուղը: Ինչպես պարզվել է, Ադրբեջանի նախագահը պարզապես կատակել էր: