AM
16 October 2002 - 18:26 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Հոկտեմբերի 17-18-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ մասնակից երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական նիստը: Նիստին կմասնակցեն ԱՊՀ 10 պետությունների, բացառությամբ Թուրքմենիայի եւ Ուզբեկստանի, սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները եւ կքննարկվեն սահմանապահ գերատեսչությունների համագործակցության արդիական խնդիրները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ակնկալվում է նաեւ, որ Երեւանում Կոնստանտին Տոցկին եւ Վրաստանի պետական սահմանի պահպանության դեպարտամենտի նախագահ Վալերի Չխեիձեն արձանագրություն կստորագրեն ռուս-վրացական սահմանի պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շուրջ: