ՌԴ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան բանակցում է հայտնի շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի ժառանգների հետ «Մանչուկի և Կարլսոնի» անիմացիոն շարունակությունը նկարահանելու շուրջ:
«Բանակցություններն ընթանում են, դրանք սկսվել են դեռ 2013-ին: Նախաձեռնությունը համատեղ է, քանի որ բոլորի կողմից սիրված կերպարը պատշաճ է գնահատվել գրողի ժառանգների կողմից և նրանք առաջարկել են զարգացնել Մանչուկի մասին պատմությունը, իսկ ստուդիան ընդառաջել է: Ինչպես ցանկացած համատեղ նախագծում, այստեղ ևս կան բազում իրավաբանական նրբություններ, որոնք լուծում են պահանջում: Բացի այդ, դեռ հայտնի չէ համատեղ նախագծի վերջնական ձևաչափը` մենք սերիալ ենք առաջարկում»,-ասել է ստուդիայի պրոդյուսեր Նիկոլայ Մակովսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռեժիսոր Բորիս Ստեպանցևի «Մանչուկն ու Կարլսոնը» մուլտֆիլմը թողարկվել է 1968-ին: Իսկ երկու տարի անց նկարահանվել է երկրորդ մասը` «Կարլսոնը վերադարձել է»: