Թուրքիայի Ժողովրդավարական Ձախ Կուսակցությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի Վրաստանի եւ Հայաստանի հետ սահմանները որքան հնարավոր է շուտ բացվեն: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին վերջերս Կարսում հայտարարել է այդ կուսկցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ժողովրդավարական Ձախ կուսակցությունն ավելի ազդեցիկ ներկայացուցչություն կունենա երկրի կառավարությունում: Նշենք, որ Կարսի եւ Հայաստանի հետ սահմանակից այլ շրջանների թուրք գործարարները բազմիցս կոչ են արել իրենց երկրի իշխանություններին բացել հայ-թուրքական սահմանը: