AM
3 February 2017 - 09:46 AMT

Ջորջ Քլունին պատվավոր «Սեզարի» կարժանանա

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին կարժանանա Ֆրանսիայի «Սեզար» կինոմրցանակին կինոյի բնագավառում ունեցած վաստակի համար: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիական արվեստների և տեխնիկայի ակադեմիայի կոմյունիկեում:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:

«Իր սերնդի ամենախարիզմատիկ դերասան Ջորջ Քլունին մարմնավորում է Հոլիվուդի փայլը, որը հատուկ է մեծ կինոաստղերին: Նրա հմայքը, հումորը, անհատականությունը, նրա դիրքորոշումը միշտ մեր հիացական ուշադրության կենտրոնում են»,-ասվում է կինոակադեմիայի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քլունին երկու անգամ «Օսկարի» է արժանացել` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան «Սիրիանա» ֆիլմում (2006) և որպես «Արգո» ֆիլմի պրոդյուսեր (2013):

2016-ին պատվավոր «Սեզարի» է արժանացել մեկ այլ ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը:«Սեզար» մրցանակը հանձնվում է ամեն տարի 1976-ից ի վեր: