AM
15 October 2002 - 14:48 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ԹՈՒՐՔ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրավիրել է հայ-թուրքական Գործարար խորհրդի թուրք համանախագահ Քահան Սոյակին այսօր Ստամբուլում կայանալիք Թուրքիայի ձեռներեցների հետ իր հանդիպմանը: Ինչպես հայտարարել է Սոյակը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունից ստացած հրավերը նրա համար անակնկալ է եղել: Այնուամենայնիվ, նա մտադիր է առաջարկել Ադրբեջանի նախագահին վերականգնել տնտեսական հարաբերությունները Բաքվի, Անկարայի եւ Երեւանի միջեւ, ինչպես նաեւ մեղմացնել դիրքորոշումը Կարս-Երեւան-Թբիլիսի-Բաքու երկաթգծի աշխատանքի վերականգնման խնդրի վերաբերյալ: Սոյակը գտնում է, որ նման քաղաքականությունը կօգնի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: