AM
6 Փետրվար 2017 - 05:03 AMT

ՀՀ 9 մարզում ճանապարհներին մերկասառույց է. Լարսը մասամբ բաց է

Փետրվարի 6-ի ժամը 08.15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Բերդ-Ճամբարակ և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

ՀՀ տարածքում 3ետրվարի 6-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 5-8-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: