Փետրվարի 13-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի մարզի Կապան-Սիսիան ավտոճանապարհին, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղ-տեղ մերկասառույց է:
Սյունիքի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքներում, Տավուշի մարզում և Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում:
Հայաստանի տարածքում փետրվարի 13-17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:






