AM
15 February 2017 - 07:42 AMT

Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված է նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նալբանդյանը կունենա նաև այլ երկկողմ հանդիպումներ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի: