AM
16 Փետրվար 2017 - 04:30 AMT

Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

Փետրվարի 16-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում Կապան, Քաջարան քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Գորիս քաղաքում մառախուղ է:

Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: