ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հաստատել է «Երևանի ավագանու ընտրությունը մայիսի 14-ին նշանակելու մասին» որոշման նախագիծը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:
Երևանի ավագանու նախորդ ընտրությունները 2013-ի մայիսին էին: Ավագանու անդամներ են ընտրվել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ:






