Հոկտեբերի 11-ին Ախալքալաքի թիվ 62 ռուսական ռազմակայանում հայտարարվել էր ռազմական պատրաստականության դրություն: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, վկայակոչելով հավաստի աղբյուրներ, դա արվել է Սամցխե-Ջավախքում տեղաբաշխված չեչեն գրոհայինների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար: