AM
17 Փետրվար 2017 - 04:59 AMT

ՀՀ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Բերդ-Ճամբարակը փակ է

Փետրվարի 17-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մառախուղ է:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում թույլ ձյուն է տեղում:

Փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: